Լիվերպուլը նշել է, որ իր հիմնական նպատակակետը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է Դոնեցկի Շախտիորի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և չի սահմանափակվի 22 միլիոն եվրո «Եվրոպայում ամենացանկալի ֆուտբոլիստին» ձեռք բերելու համար: Այս մասին գրում է անգլիական Guardian պարբերականը:

Լիվերպուլը  հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստով, որը Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում դարձել է 25 գոլի հեղինակ չանայծ որ գործում է որպես հարձակողական կարգի կիսապաշտպան:

Հենրիխ Մխիթարյանով Լիվերպուլյան ակումբը սկսեց ավելի ակտիվ հետաքրքրվել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ակումբից պատրաստվում է հեռանբալ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, որի ծառայություններով հետաքրքրվում են Ատլետիկո Մադրիդը և Ռեալ Մադրիդը: Լիվերպուլյան ակումբը նշուևմ է, որ չի կանգ առնի ոչ մի փողի դիմաց հայազգի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Լիվերպուլը 15 մլն եվրոյի պայամանագիր է ստորագրել Վեստ Հեմի հետ, որով վաճառելու է Էնդի Քերոլին և այժմ հուսով է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին: