«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը:
Նման որոշում են կայացրել երկրպագուները, որոնք մասնակցել են քվեարկությանը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրում Սալահն օգնել է «Լիվերպուլին» ոչ-ոքի խաղալ «Սևիլիայի» հետ (2:2)` դառնալով գոլի հեղինակ:
Լավագույնի կոչմանը հավակնել են նաև այլ ֆուտբոլիստներ: Մասնավորապես, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ԱՊՈԵԼ-ի հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել (3:0): «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնը, որը «Բորուսիայի» հետ խաղում (3:1) դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Շախտյորի» կիսապաշտպան Թայսոնը, որը գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» հետ խաղում (2:1): «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը «Յուվենտուսի» հետ խաղում (3:0) դարձել է դուբլի հեղինակ, ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը «Սելթայի» հետ խաղում (5:0) դարձել է գոլի և գոլային փոպանցման հեղինակ:
Հավակնորդների թվում է եղել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը «Բազելի» հետ խաղում (3:0) գոլի հեղինակ է դարձել, ինչպես նաև «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիհեսը, որն «Անդերլեխտի» հետ խաղում (3:0) աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Նշենք` քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ երրորդ տեղը` «Ռեալի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: