«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սյունիքի մարզպետից ազատվեցինք Բուդաղյան եղբայրներից մեկի կյանքի, մյուսին՝ առողջությունից զրկելու գնով: Իհարկե կարելի էր կանխել, պե՛տք է կանխվեր, եթե իսկապես օրինավոր իշխանություն ունենայինք մեր երկրում, որը մինչ օրս հրեշ մարզպետին իրեն արժանի վանդակում չի արգելափակում:
Չարացած եմ ու ասում եմ՝ գետինը մտնի նման իշխանությունը, չնայած՝ մայր հողն էլ է ափսոս: Հեքիաթների էն հրեշների նման մինչև մարդ չեն ուտում, մի պուտ ջուր չեն տալիս ժողովրդին: Հերի՛ք է, ամեն ինչ սահման ունի..........»: