Հնդկաստանի Կալկութա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ձեռնակատերի, որը մեղադրվում է երիտասարդ օտար քաղաքացու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Աղջիկը անձամբ հրավիրել է ապագա բռնաբարողին իր կազմակերպած երեկույթին, որը նվիրված է եղել իր 21 ամյակին: Տուժածը Հնդկաստան ժամանել է Իռլանդիայից և աշխատում է բարեգործական կազմակերպությունում:
Կասկածյալ Սուջայ Միթրան կալանքի տակ է առվել շաբաթ երեկոյան: Այս մասին հաղորդում է HDTV-ին` հղում կատարելով ոստիկանական աղբյուրներին:
Ինչպես պարզել են քննիչները տուժածը հրավիրել է 35 ամյա Միթրային իր ծնդդյան տոնակատարությանը, որը աղջիկը նշել է ուրբաթ երեկոյան հյուրանոցում: Քանի որ հյուրը ընկել է ալկոհոլի ազդեցության տակ, աղջիկը որոշել է նրան տանել վերջինիս տուն: Սակայն հասնելով տուն` հարբած ձեռնարկատերը հարձակվել է աղջկա վրա և բռնաբարել նրան: Դա տեղի է ունեցել շաբաթ առավոտյան:
Ոստիկանությունը նաև նշել է, որ Սուջա Միթրան ձերբակալվել է տուժածի բջջային հեռախոսով կատարված նկարների միջոցով:
Միաժամանակ ձերբակալվածի իրավապաշտպանը մերժում է բոլոր մեղադրանքները` նշելով, որ աղջիկը նրան հասցենլով տուն այնտեղ մնացել է մի քանի ժամ: