Ղարաբաղյան հակամարտությանը ներգրավված կողմերին զենքի վաճառքը կարող է նպաստել միայն հետագա խորացմանը եւ լարվածությանը: Այս մասին սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց» հարթակում ելույթ ունենալիս:
Նրա խոսքով՝ այդուհանդերձ, առաջնագծում իրավիճակն ամբողջությամբ հայկական ուժերի վերահսկողության ներքո է: «Եվ դա նույն կերպ կշարունակվի»,- շեշտեց Միրզոյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տարաձայնություններ կա՞ն շրջակա տարածքների ճակատագրի վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր հիմնարար օրենքով՝ Սահմանադրությամբ: «Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության համաձայն՝ ոչ մի տարածք չի կարող այլ կարգավիճակ ունենալ, քան Լեռնային Ղարաբաղի անվաժանելի մասը: Մենք առաջնորդվում ենք հենց այս դրույթով»,- հավելեց Կարեն Միրզոյանը: