Վերջին տեղեկություններով աստղային զույգը բաժանվել է
Շակիրայի եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի սիրո պատմությունը տևեց յոթ տարի: Հայտնի է, որ ամուսինների հարաբերությունները սկսել են 2011 թ. –ից: Այն ժամանակ երգչուհին Instagram-յան իր էջում տեղադրել էր իրենց սելֆին եւ գրել. «Ձեզ եմ ներկայացնում իմ արեւին»: 2013թ.-ին Շակիրան եւ Պիկեն (ով իր ընկերուհու համեմատ 10 տարի փոքր է) ունեցան որդի` Սաշա անունով:
Այս ամբողջ ընթացքում Ժերարն ու Շակիրան ապրում էին քաղաքացիական ամուսնության մեջ եւ բազմիցս հայտարարել էին, որ չեն պատրաստվում ամուսնանալ: Նրանք ասում էին, որ միմյանց շատ են սիրում, իսկ հարսանիքը ոչինչ չի փոխի: Սակայն մայիսին Պիկեն հայտարարել է, որ մոտ ապագայում հարսանիք կլինի: Քանի որ այդ չորս ամիսները անցել են, հայտնի մարդիկ դեռեւս պաշտոնապես չեն դարձել ամուսին եւ կին , և ըստ տարածված լուրերի, հարսանիք չի լինի:
Նյութի աղբյուրը` Orer.am