Ինչպես կարելի է քիթն առանց պլաստիկ վիրաբուժության փոքրացնել՝ կներկայացնենք ստորև:
Եթե քիթը կորություն ունի, դրա դեմ ոչինչ անել չի լինի, բայց երկար քիթը կարելի է տեսողականորեն կարճացնել:
Դիմահարդարում
Տոնային քսուքով կարելի է քիթը տեսողականորեն «կարճացնել»: Դրա համար պետք է այս կոսմետիկ միջոցի մի քանի երանգ ունենաք ձեռքի տակ՝դեմքի գույնի տոնի, մեկ տոնով բաց և մուգ: Բաց գույնը ծավալ է հաղորդում, մուգը փոքրացնում է:
Նախ պետք է դեմքին հավասարաչափ քսել տոնը, որը մոտ է մաշկի գույնին, եթե ուզում եք կարճացնել երկարությունը, մուգ երանգը պետք կլինի, պետք է քսել հիմքին, թևերին, ծայրին: Եթե քիթը լայն է, մուգը քսում ենք կողային գծերին և թևերին:
Հետո պետք է դեմքի բնական գույնի երանգի դիմափոշի քսել՝ դիմահարդարումն ամրապնդելու համար:
Մարզանք
Կա հատուկ քթի համար մի քանի վարժություն, որոնք շատ հեշտ է անել տանը ինքնուրույն: Պարզապես պետք է ձեռքի մատներով սեղմել քիթը և սպասել հինգ րոպե, անհրաժեշտ է բերանով շնչել: Այս վարժությունը պետք է անել օրական 3-4 անգամ, և մի քանի ամիս անց դրական արդյունքի կհասնեք:
Կա ևս մեկ վարժություն՝ պետք է ցուցամատով սեղմել քթի ծայրը՝ քիչ դեպի վեր սեղմելով, հետո ներքևի շրթունքն իջեցնել կզակի կողմը: