«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, մեկնաբանելով իր թիմի անհաջող մեկնարկը Պրիմերայում, կատակել է:
Հիշեցնենք` «Ռեալն» Իսպանիայի առաջնության մեկնարկային 5 տուրերում երկու անգամ ոչ-ոքի է խաղացել և մեկ պարտություն է կրել:
Ակումբը «Բարսելոնային» զիջում է 7 միավորով, բացի դա, մադրիդյան թիմի մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն.
«Հիմա ինձ աչքով են տվել, այո՞: Չէ՞ որ սրանից առաջ ես փայլող աստղ էի .... ոչ. ոչ. ես միշտ եմ փայլող աստղ եղել, մի' անհանգստացեք:
Չեմ մտածում անհաջողությունների մասին. սա ֆուտբոլի մի մասն է: Լավ նորությունն այն է, որ շուտով մենք կանցկացնենք հաջորդ հանդիպումը, շանս կա ամեն ինչ փոխելու, և մենք կանենք դա:
Միավորների տարբերությունը կարող է նաև 10-15 կազմել: Ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ, և բոլոր թիմերն անցնում են դրա միջով:
Մենք դեռ խաղ ունենք, որտեղ կարող ենք վերականգնել ինքներս մեզ, իսկ ես կարող եմ ապացուցել, որ արժանի եմ այս աշխատանքին»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «AFP»-ն: