Աշխարհում ամենաթանկ հոթ դոգը 2,300 դոլար է,որը պատրաստվել է անցյալ տարի 230 Fifth Նյու Յորքի ռեստորանում: Թանկարժեք սնունդը բաղկացած է եղել վագյու տավարի մսից, Վիդալի սոխից, կարամելացված շամպայնում Dom Perignon, թթու դրած կաղմբից, որը շոգեխաշվել է Cristal շամպանսկու մեջ և խավիարից: Այս մասին գրում է անգլիական Daily Mail պարբերականը: Որպեսզի այսպիսի թանկարժեք հոթ դոգ ուտել անհրաժեշտ է պատվեր է կատարել 48 ժամ առաջ:

Դրանից երկու անգամ ավելի էժան գին ունի ONEdog հոթ դոգը, որը պատրաստում է Լիթլ Ռոքի խոհարար Մայք Ջուլիանոն և որի գինը կազմում է 1501 դոլար: Այս ուտեստի մեջ մտնում են օմարի միս և ուտելի ոսկու շերտեր: