Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» հետ 1:1 հաշվով խաղալուց հետո դժգոհել է մրցավարությունից:
«Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք եւ պետք է հաղթեինք: Սակայն «Սպարտակը» գոլ խփեց տուգանայինից, իսկ այդ դրվագում խախտում չկար: Իսկ մեզ երկու ակնհայտ խախտումների համար չտվեցին 11 մետրանոցներ: Հնարավոր չէ չնշանակել 11 մետրանոց, եթե տուգանային հրապարակում հրում են թիկունքից: Մենք պետք է հաղթեինք: Բայց դրական տրամադրվածությամբ շարժվում ենք առաջ: Գլխավոր խնդիրը փլեյ-օֆֆ դուրս գալն է: Եվ այդ խնդիրը դեռ լուծելի է»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
E խմբի առաջատարը իսպանական «Սեւիլիան» է՝ 4 միավոր: «Լիվերպուլն» ու «Սպարտակը» վաստակել են 2-ական միավոր: