«Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Աթլետիկոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) կատակել է իր նախկին թիմակից Դիեգո Կոստայի հետ, որը տեղափոխվել է մադրիդյան ակումբ:
Բատշուային, որը դարձել է հաղթական գոլի հեղինակ, «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել «Աթլետիկոյի» հարձակվողներ Ֆերնանդո Տոռեսի և Դիեգո Կոստայի հետ և գրել.
«Մեծ պատիվ է հանդիպել լավագույն հարձակվողներից մեկի հետ, ում խաղին ես հետևել եմ, երբ դեռ երիտասարդ էի... Եվ ոչ, ես չեմ խոսում Դիեգոյի մասին»:
Նշենք` ավելի վաղ Բատշուային հումորային գրառում է կատարել նաև իր` 90+4-րդ րոպեին հեղինակած հաղթական գոլի վերաբերյալ.
«Երբ խաղում 94-րդ րոպեի հաղթական գոլի կարիք լինի, կանչեք ինձ...#Batsman»,- գրել է Բատշուային` հրապարակելով Բեթմենի հայտնի կերպարով իր լուսանկարը: