Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ավտովթարի է ենթարկվել Ամստերդամում և վնասվածք ստացել, այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Աղբյուրը գրում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը ուղևորվել է Նիդերլանդներ` հայտնի կոլումբիացի երգիչ Մալումայի համերգին: Տաքսին, որով Ագուերոն մեկնում էր օդանավակայան, բախվել է սյանը:
Չնայած ֆուտբոլիստը ամրացրել էր անվտանգության գոտիները, բայց կոտրել է կողոսկրերը: