«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան 2018 թվականի ամռանը կարող է հեռանալ անգլիական թիմից և կարիերան շարունակել Իտալիայում:
Ինչպես տեղեկացնում է «Tuttomercatoweb»-ը, իսպանացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»:
Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են սկսել պայմանագրի շուրջ: Սիլվայի գործող համաձայնագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Հիշեցնենք` Սիլվան նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում 45 պաշտոնական հանդիպման է մասնակցել, դարձել է 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Իսպանացին 2010 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: