«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան խոստովանել է, որ շատ ծանր է տարել Անգլիայի Սուպերգավաթում «Արսենալից» կրած պարտությունը մրցաշրջանի սկզբին.
«Իմ նորամուտն ակումբում լավ չստացվեց: Առաջին պաշտոնական խաղում սխալ թույլ տվեցի՝ չիրացնելով 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում, թիմն էլ պարտություն կրեց:
Դրանից հետո 2 օր շարունակ տառապում էի, վատ տրամադրություն ունեի և շատ դժվար էր ինձ համար: Կինս նույնիսկ ուզում էր ինձ դուրս հանել տանից:
Մարդիկ չեն տեսնում այդ ամենը, բայց ես մեծացել եմ՝ ցուցադրելով իմ ուժն ու բնավորությունը, հետևաբար՝ հիմա ամեն ինչ կարգին է: Ես հուսով եմ շարունակել այս ոգով»,- ասել է Մորատան:
Իսպանացին այժմ փայլուն մարզավիճակ է հավաքել: Նա Պրեմիեր լիգայի 6 տուրում դարձել է նույնքան գոլի հեղինակ: