«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է մինչև տարվա վերջ խաղադաշտ դուրս չգալ, գրում է «Sport Bild»-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի` «Հերտայի» հետ երեկ կայացած խաղում (2:2) վնասվածք է ստացել:
Ռիբերին 62-րդ րոպեին վնասել է ծունկն ու բժիշկների օգնությամբ լքել խաղադաշտը, իսկ մարզադաշտից հեռացել է հենակների օգնությամբ:
Խաղից հետո Ռիբերին հույս է հայտնել, որ վնասվածքը լուրջ չի լինի, բայց, աղբյուրի փոխանցմամբ, 34-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար 2-3 ամիս կպահանջվի:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Ֆրանկ Ռիբերին Բունդեսլիգայի 6 հանդիպման է մասնակցել: