«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում:
ՀՀ վարչական դատարանում նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանը մեզ հետ զրույցում պատմել է. «Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել եւ վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւացել:
Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիմում` 8 կգ: Սակայն տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է եւ չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում եւ հաշվարկներում չի երեւում: Հիմա վարչական մարմինը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, եւ այն ընդունվել է վարույթ»,- ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում