Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը այս ամսվա ընթացքում չի կարողանա խաղադաշտ դուրս գալ հերթական վնասվածքի պատճառով:
Ուելսցի ֆուտբոլիստը ստացել է իր 23-րդ վնասվածքը 2013 թվականին մադրիդյան ակումբ ժամանելուց ի վեր: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստը միջինը բաց է թողում «արքայական» ակումբի ամեն 3-րդ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Բեյլը նորից մկանային վնասվածք է ստացել: