Այսօր համաշխարհային մամուլը գրել է Պիկեի և Շակիրայի բաժանման մասին: Ամենաամուր թվացող զույգերից մեկը, ինչպես երևում է, որոշել է բաժանվել ՝ առանց մեծ աղմուկի: Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ գրեցին զույգի անձնական կայնքի ու ճգնաժամի մասին. սա առաջին աղմուկն էր Շակիրա-Պիկե միության շուրջ, մինչ այդ ամեն ինչ հարթ էր ու գրեթե կատարյալ: Ֆուտբոլիստն ու երգչուհին միասին էին 2010 թվականից, նրանք ունեն երկու որդի և երբեք իրար սեր խոստովանելու առիթը բաց չեն թողել: Անակնկալ լուրը մամուլին ու երկրպագուներին ստիպել է տարբեր ենթադրություններ անել, իսկ զույգից առայժմ պաշտոնական հայտարարություն չի հնչել:
Միայն հայտնի է, որ Շակիրան Բարսելոնայում տուն է գնել և երեխաների հետ տեղափոխվել այնտեղ:
Բաժանության վարկածներից մեկն այն է, որ Պիկեն կնոջը խանդում էր ու թույլ չէր տալիս նկարահնվել այլ տղամարդկանց հետ: Արգելքն իրականում կար, և մի ժամանակ Շակիրային այն դուր էր գալիս: Բայց ժամանակները փոխվում են:
Բաժանման պատճառ են համարում նաև Պիկեի մասնագիտական կյանքի ճգնաժամն ու քաղաքացիական դիրքորոշումը. Պիկեն Կատալոնիայի անկախացման կողմնակիցներից է, ասում են, սա Իսպանիայում Շակիրայի վարկանիշի վրա վատ կանդրադառնար:
Սրանք վրկածներ են, որոնք առաջարկում է մամուլը, իսկ զույգի ապագան դեռ անհայտ է:
Նյութի աղբյուրը՝ El.am