Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է եվրոպական նարկոմաֆիայի գլխավոր ներկայացուցչիներից մեկին: Թուրքիայի և Սիրիայի քաղաքացի Մակի Մուհամմեդը ընդգրկված է Ինտերպոլի կողմից որոնվող ամենավտանգավոր հանցագործների ցուցակում: Նա հսկել է աշխարհամասում թմրամիջոցի վաճառքի նշանակալի հատվածը:

1963 թվականին ծնված Մակի Մուհամմեդը ձերբակալվել է Բաթումիի միջազգային օդանավակայանում անցած շաբաթ օրը: Այս մասին գրում է Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական կայքը: Հանցագործի գտնվելու մասին տվյալները ոստիկանությունը ստացել է ինտերպոլից, որտեղ նա մտնում է այսպես կոչեցյալ կարմիր շրջանի մեջ:

Այժմ Մակի Մուհամմեդին կարող են արտահանձնել Գերմանիա կամ Ֆրանսիա, որտեղ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Մի շարք արևմտաեվրոպական պետությունների տվյալների համաձայն Մակի Մուհամմեդը ամբողջ Եվրոպայում հերոինի և թմրամիջոցների վաճառքի նշանավոր դեմքերից մեկը:

Գերմանական ոստիկանությունը որոնում էր Մուհամմեդին հինգ տարվա ընթացքում սկսած 2008 թվականից: Նրան սպառնում է թմրամիջոցների շրջանառության մասին 1.3 և 29 հոդավխներով, ինչպես նաև Գերմանիայի ՔՕ 25 և 53 հոդվածներով ազատազրկում:

Հաստատվել է, որ 2005 թվականի օգոստոսից նոյեմբեր Մակի Մուհամմեդը վաճառել է թմրամիջոցների մեծ զանգված Հանովերում, Դյուսելդորֆում, Ռոթերդամում, Քենթերբերիում, Ստամբուլում և այլ քաղաքներում:

Փաստացիորեն Մուհամեդը կազմակերպել է հերոինի վաճառքը Եվրոպայի ամբողջ աշխարհում Ստամբուլից Լոնդոն: