Թուրքիայի Զինված Ուժերը Սիրիայի Իդլիբի շրջանում գործողություն են սկսել, հետախուզություն է անցկացվում զինադադարի վերահսկողության համար դիտակետերի տեղակայման ուղղությամբ, ասվում է «ՌԻԱ Նովոստիին» ուղղված գլխավոր շտաբի նամակում։
«Համաձայն Իդլիբի շրջանում ապաէսկալյացիայի գոտու ստեղծման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնության՝ Թուրքիայի ԶՈւ–ն՝ որպես երաշխավորող երկրներից մեկը, հոկտեմբերի 8-ին օպերացիա է իրականացրել զինադադարի մշտադիտարկման նպատակով դիտորդական հենակետերի ստեղծման համար հետախուզություն իրականացնելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում։