Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ամուսնուն՝ Նարեկ Վան Աշուղաթոյանին որդի է պարգեւել: Ծնողներն առաջնեկին անվանել են Վան: Հաղորդավարուհին Instagram-ում լուսանկար է տեղադրել եւ գրել.
«Մեր Վանը լույս աշխարհ է եկել: Աստված պահապան մեր որդուն և աշխարհի բոլոր մանուկներին: Շնորհակալություն եմ հայտնում Էրեբունի բժշ. կենտրոնի հոգատար բուժանձնակազմին՝ հանձին մեր սիրելի բժիշկ, հիանալի մասնագետ Դավիթ Աբովյանի»:
yn.am -ը շնորհավորում է հաղորդավարուհուն, իսկ փոքրիկ Վանին մաղթում առողջություն եւ անհոգ մանկություն: