«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար 170 մլն ֆունտ վճարել (մոտ 190 մլն եվրո), ինչը ռեկորդային կլինի ԱՊԼ-ի համար:
Անձամբ 24-ամյա ֆուտբոլիստը վերջերս կարծիք է հայտնել այն մասին, որ կյանքի լավագույն մարզավիճակում է գտնվում. ընթացիկ մրցաշրջանում Քեյնն անցկացրած 7 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Քեյնը կարող է տեղափոխվել «Ռեալ», սակայն, ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել, որպեսզի ուժեղացնի իր հարձակման գիծը «Տոտենհեմի» հարձակվողով:
ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շատ է ցանկանում իր թիմում տեսնել Քեյնին: Մանկունիացիները պատրաստ են Հարիի աշխատավարձը հասցնել մինչև շաբաթական 140 հազար ֆունտ (մոտ 155 հազար եվրո):