«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան այս ամռանը կարող էր հայտնվել «Բարսելոնայում», սակայն թիմի առաջատար Լեո Մեսին դեմ է եղել այս տրանսֆերին, պնդում են Իսպանիայում:
Արգենտինացի ֆուտբոլիստը պատրաստ է եղել տեղափոխվել կատալոնական գրանդ, սակայն տեղափոխությանը դեմ է եղել նրա հայրենակիցը:
Ավելի վաղ Դիբալան հայտարարել էր, որ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Մեսիի հետ: