«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի` սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
Իսպանաից մասնագետը քվեարկության արդյունքում շրջանցեկ է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյինմ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
Սեպտեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթել է ԱՊԼ-ի շրջանակում անցկացրած բոլոր 4 խաղերում` «Լիվերպուլին» (5:0), «Ուոթֆորդին» (6:0), «Քրիսթալ Փելասին» (5:0) և «Չելսիին» (1:0):
Այս մրցանակը Գվարդիոլայի համար 2-րդն է դարձել անգլիական Պրեմիեր-լիգայում աշխատելուց ի վեր: