«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ արտագնա խաղից առաջ ճնշում չի զգում:
«Երբ «Բարսելոնան» «Լաս Պալմասի» հետ դատարկ ստադիոնում էր խաղում, կարծում եք, որ ֆուտբոլիստները գո՞հ էին: Կարծում եք, որ «Լաս Պալմասը» չէր ցանկանա՞ խաղալ լեփ-լեցուն «Կամպ Նոուում»:
Այնպես եք խոսում, կարծես «Էնֆիլդը» խնդիր է: Դա հաճույք է: Երբեք չեմ լսել, որ ֆուտբոլիստը դժգոհի. «Մթնոլորտը չափազանց հզոր էր»:
Մեծ ավանդույթներ ունեցող թիմի դեմ ենք խաղալու զարմանալի ստադիոնում: «Էնֆիլդում» հանդես գալը հիանալի է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: