«Դիլիջան ազգային պարկ»–ի Շամախյան տեղամասում հոկտեմբերի 13–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն տնակը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հրկիզողի ինքնությունը դեռ չի պարզվել։ Վնասի չափը ճշտվում է, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկված անձինք չկան։
Այս առնչությամբ ԱԻՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին:
Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:
Aysor.am-ի փոխանցմամբ, «Դիլիջան»-ազգային-պարկ/1323926 միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։
Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։