«Միլանի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, որն այժմ հանդես է գալիս «Նիսում», իտալական ակումբի ղեկավարությանը կոչ է արել դիտարկել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելու տարբերակը:
Իտալացի ֆուտբոլիստն այսպիսի կարծիք է հայտնել միլանյան դերբիից հետո, որում արգենտինացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել և օգնել «Ինտերին» 3:2 հաշվով հաղթանակ տանել.
«Շնորհավորում եմ այս տղային, նա իսկապես լավն է: Իկարդին իսկական ռմբարկու է: Գուցե «Միլանն» արթնանա ու գնի նրան»,- գրել է Բալոտելին «Instagram»-ի իր էջում:
Հիշեցնենք` Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իկարդին 8 խաղի է մասնակցել և դարձել 9 գոլի հեղինակ: