«Շատ ոգեւորված եմ Արամ Խաչատրյանի անվան փառատոնին մասնակցության համար»,-այսօր` հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ կարճ զրույցում նշեց Սերժ Թանկյանը, որն օրերս է ժամանել Հայաստան:
Երաժիշտն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մասնակցեց իր հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի փորձին:
Մոտ երկու ժամ տեւած փորձին Թանկյանը ժամանեց բարձր տրամադրությամբ, թեեւ լրագրողների հարցերին խուսափեց պատասխանել:
Երաժիշտը մեծ ոգեւորությամբ էր հետեւում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աշխատանքին` ընթացքում առաջարկներ անելով:
Նյութի աղբյուրը` NEWS.am