Fithacker.ru-ն գրում է, որ բշտիկները մաշկի հետ կապված ամենահաճախ հանդիպող խնդիրն են։ Դրանք կարող են առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ ցանկացած տարիքում։ Կայքը ներկայացրել է բնական դիմակի պատրաստման եղանակ, որը կարող է օգնել ազատվել բշտիկներից և գեղեցիկ մաշկ ունենալ։ Հիմնական բաղադրիչներն են մանանեխի յուղն ու կաթնաշոռը։
Պատրաստման եղանակը
- Մաքուր տարայի մեջ 1 ճաշի գդալ մանանեխի յուղ լցրեք։
- Ավելացրեք 2 ճաշի գդալ կաթնաշոռ։
- Լավ խառնեք։
Օգտագործման եղանակը
Մաքրեք դեմքը։ Լվացեք տաք ջրով՝ ծակոտիները բացելու համար։ Չորացրեք դեմքը, դիմակը քսեք դեմքին։ Թողեք 15 րոպե, դեմքը լվացեք տաք ջրով։
Կրկնեք ամեն օր՝ մեկ շաբաթվա ընթացքում, և կնկատեք դրական արդյունքը։
Նյութի աղբյուրը` 168.am