Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը խոստացել է նպաստել իր թիմակից Կիլիան Մբապեի առաջխաղացմանը:
Ֆրանսիացին վերջերս դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյունավետ պատանի ֆուտբոլիստը:
«Ես կարծում եմ` Մբապեն ֆուտբոլի ոսկե տղան է: Նա ամեն ինչ ճիշտ է անում և հիանալի խաղացող է: Մբապեն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Ամբողջ ուժերովս կփորձեմ օգնել նրան: Ցանկանում եմ նրա համար անեմ այն ամենն, ինչ ինձ համար արել է Մեսսին «Բարսելոնայում»,- բրազիլացի հարձակվողի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: