Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստներ Հարի Քեյնի և Քրիստիան Էրիքսենի ծառայություններով,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը երեքշաբթի ներկա է գտնվել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած «Ռեալ»-«Տոտենհեմ» (1:1) խաղին, որտեղ հետևել է երկու ֆուտբոլիստների գործողություններին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին գնահատում է 24-ամյա Քեյնի տրանսֆերային արժեքը 200 մլն ֆունտ:
Ինչ վերաբերում է Էրիքսենին, ապա «Բարսելոնան» նրան հետևում է դեռ հոլանդական «Այաքսից»:
Հաղորդվում է, որ հնարավոր տեղափոխության վերջնական որոշումը կկայանացնի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: