Իտալական «Միլանի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվայի գործակալների հետ կապ են հաստատել «Նապոլիի» ներկայացուցիչները:
Նրանք տեղյակ են պահել, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ առաջարկ կարվի, եթե միլանցիներին չհաջողվի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Ամռանը տրանսֆերների վրա 200 միլիոն եվրո ծախսած «Միլանն» այդ դեպքում ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողներին:
Սիլվայի տրանսֆերի համար կպայքարեն նաև Լոնդոնի «Արսենալը» և կատալոնական «Բարսելոնան»: