Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության վերջին օրը Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: 94 կգ քաշայինների պայքարում հավասարը չունեցավ Կարուշ Ղուկասյանը, որը երկամարտում ցույց տվեց 359 կգ (162+197) արդյունք: Նա առաջինն էր երկու վարժություններում էլ: Հայ ծանրորդից 2 կգ հետ մնաց ռուսաստանցի Գեորգի Կուպցովը:
Մեծ Բրիտանիան ներկայացնող Էդմոն Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի մասնակից Անդրանիկ Կարապետյանը մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես եկավ 85 կգ քաշային կարգում եւ երկամարտում գրանցեց 360 կգ արդյունք (170+190)՝ դառնալով հաղթող: