Հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզոն) բժշկական ապահովագրական խաբեբայությունների պատճառով դատապարտվել է ազատազրկման 37 ամիս ժամկետով: Այս մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքի հարավային շրջանի դաշնային դատախազ Փիթ Բհարարան:

«Ղազարյանը հանցավոր խմբավորումների առաջնորդներից էր, բայց այժմ նրան դատապարտել են երկարաժամկետ»,- ասել է դատախազը:

Համաձայն դատախազության տվյալների` Արմեն Ղազարյանը այն հանցավոր խմբավորումների անդամ էր, որոնք բժշկական խաբեբայությունների շնորհիվ 2006-2010 թթ. ըթացքում ԱՄՆ-ի բյուջեից կորզել էին 163 միլիոն ամերիկայն դոլար: