Կիսապաշտպան Արյեն Ռոբենը կլինի «Բավարիայի» ավագն այնքան ժամանակ, քանի դեռ վնասվածքի պատճառով կբացակայի հարձակվող Թոմաս Մյուլերը:

Այս մասին այսօր հայտնել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը:

Մյուլերը 3 շաբաթ բաց կթողնի, և ոչ թե 6, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ: Գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրի` «Համբուրգի» հետ խաղում (1:0) նա ազդրի մկանային վնասվածք է ստացել:

Այս կերպ, Մյուլերը միանաշանակ չի մասնակցի «Լեյպցիգի» (հոկտեմբերի 28) և Դորտմունդի «Բորուսիայի» հետ (նոյեմբերի 4) կայանալիք խաղերին: