Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը:
Դիմակայությունը կայանալու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում: Ինչպես հայտնում է «Goal.com»-ը, անգլիացին վնասվածք է ստացել «Լիվերպուլի» հետ խաղի ժամանակ և դեռ լիովին չի ապաքինվել: «Խթանների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նույնպես չգիտի, թե Քեյնը կկարողանա օգնել իր թին հոկտեմբերի 28-ին կայանալիք խաղում:
Անգլիացի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկությունում կայացած «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը, որտեղ «Տոտենհեմը» պարտվեց 2:3 հաշվով և դուրս մնաց պայքարից: