«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ տեւական ժամանակ է լարվել են վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դաշնակների հարաբերությունները:
«Անզեն աչքով էլ տեսանելի էլ տեսանելի է, թե ինչպես է դաշնակցական «Երկիր Մեդիա ԹՎ»-ով անխնա քննադատություն հնչում վարչապետի հասցեին՝ հանրությանն ի ցույց դնելով, որ Կարեն Կարապետյանը իր տրված խոստումները չի իրագործում։
Ի մասնավորի՝ վերջերս տնտեսության զարգացման նախարար Սուրեն Կարայանի ասուլիսից ցուցադրվեցին հատվածներ, որտեղ նախարարը դժվարանում է պատասխանել վարչապետի խոստացած եւ չկատարած 850 միլիոն դոլար ներդրումների մասին հարցին։
Նկատենք, որ վարչապետի ու դաշնակցության հարաբերությունների լարվածությունը խորքային է, քանի որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման հենց առաջին պահին պաշտոնանկ արեց դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը վստահելով Սուրեն Կարայանին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում