«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես տեղեկացնում է «Express»-ը, 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն իր մտադրության մասին արդեն հայտնել է «Բարսելոնայի» ղեկավարությանը:

Մասկերանոն ցանկանում է կարիերան շարունակել ԱՄՆ-ում:

Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Մասկերանոն Իսպանիայի առաջնության 5 հանդիպման է մասնակցել, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի կարողացել ընկնել: Ֆուտբոլիստը 2010 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: