Մյունխենի «Բավարիան» սկսել է նոր կենտրոնական հարձակվողի փնտրտուքները,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Ըստ աղբյուրի` նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ լեհ հարձակվողը բողոքել է հոգնածությունից:
Ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոստովանել է, որ նման խնդիր իրոք կա և խոսք է տվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս մեկ հարձակվող գնել:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Լևանդովսկին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Սելթիկի» հետ հանդիպումը: