«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վերսկսել է մարզումներն անգլիական թիմի կազմում, հայտնում է «Sky Sports»-ը:
Ավելի վաղ հարձակվողը ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ուներ, ինչի պատճառով բաց է թողել ԱՊԼ-ի 10-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի», ինչպես նաև լիգայի Գավաթի 4-րդ փուլի` «Վեսթ Հեմի» հետ խաղերը (2:3):
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողն Անգլիայի առաջնության 9 հանդիպման է մասնակցել և դարձել է 8 գոլի հեղինակ:
«Տոտենհեմ»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 1-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: