Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Չիլիի աստղագետները շատ մեծ էկզոմոլորակ են հայտնաբերել, որի գոյությունը հակասում է այդ երկնային մարմինների ընդունված ձեւավորման մոդելներին: Ուսումնասիրությունը հրապարկվել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում, հաղորդում է Lenta-ն:
NGTS-1b էկզոմոլրակի տրամագիծը ընդամենը երկու անգամ փոքր է լուսատուի տրամագծից, որի շուրջը պտտվում է: Այս հանգամանքը հայտանբերված երկնային մարմնին դարձնում է ամենամեծը Տիեզերքում գիտնականներին հայտնի (մայր աստղի հետ համեմատ) մարմիններից:
NGTS-1b-ը Արեւից 600 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում: Իր չափերով այն Յուպիտերի հետ է համեմտալի, բայց նրանցից 20 տոկոսով թեթեւ է:
NGTS-1b-ը տաք յուպիտերների դասին է պատկանում, նրա արտաքին շերտերի ջերմաստիճանը 530 աստիճան Ցելսիուս է: Տարին նրա վրա ընադեմնը 2,5 օր է տեւում: