Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում ֆրանսիական ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել է բելգիական «Անդերլեխտին»:

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել փարիզցիների պաշտպան Լեյվին Կուրզավան, մեկական անգամ աչքի են ընկել Մարկո Վերատին և Նեյմարին:

Այսպիսով, փարիզցիները դարձել են առաջին թիմը, որը չորս խաղերում խփել են 17 գնդակ: Մինչև այդ ռեկորդը պատկանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1998-1999 մրցաշրջանի մեկնարկային չորս խաղերում խփել է 16 գոլ:

«Անդերլեխտին» հաղթելու շնորհիվ փարիզցիները դուրս են եկել 1/8 եզրափակիչ: