Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ստորգարել է հրամանագիր երկրի հյուսիսում Բեհեյրա նահանգում ղպտիական ուղղափառ եկեղեցու կառուցման մասին: 
Պետրոս և Պողոս առաքյալների եկեղեցին կառուցվելու է Էն Նուբարիա Էլ Գադիդա քաղաքում: Այս մասին հաղորդում է ռուսական Итар Тасс գործակալուևթյունը: Եգիպտոսի ղպտիական համայնքը պահանջում էր դա 17 տարվա ընթացքում: 
Եգիպտոսում գործող օրենքների համաձայն երկրում քրիստոնեական եկեղեցու կառուցումը հնարավոր է միայն իշխանությունների թույլտվությամբ: Եգիպտոսում ապրում է շուրջ 10 մլն ղպտի քրիստոնյա: Դեռևս 2009 թվականին մահմեդական մեծամասնություն ունեցող խորհրդարանը հավանություն էր արժանացրել ղպտի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագաիծը երկրում քրիստոնեական եկեղեցի կառուցելու համար: