«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը բաց է թողել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Սելթիկի» հետ խաղը (2:1) վնասվածքի պատճառով, պատրաստ կլինի Գերմանիայի առաջնության առաջիկա տուրի խաղին:

Լեհ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 10-րդ տուրի` «ՌԲ Լեյպցիգի» հետ խաղում` 2:0:

Բուզննման արդյունքում բժիշկները Լևանդովսկու մոտ մկանների լարվածություն են ախտորոշել: «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ընդգծել է, որ լեհ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ դուրս գալ.

«Սելթիկի» հետ խաղում Լևանդովսկու փոխարեն ստիպված էի հարձակողական կիսապաշտպանի դուրս բերել: Սա իմ իդեալական ընտրությունը չէր, բայց թիմը հաղթահարեց իրավիճակը: Ինչ վերաբերում է Լևանդովսկուն, ապա նա լավ է մարզվում, առանց բողոքների: Թվում է` նա պատրաստ կլինի Դորտմունդում կայանալիք խաղին»,- ասել է Հայնկեսը:

«Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին: Հանդիպման մեկնարկը 21:30-ին: