Իտալական «Նապոլիի» պաշտպան Ֆաուզի Ղուլամը ծանր վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ (2:4),- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն 31-րդ րոպեին ստիպված էր փոխարինվել: Ղուլամի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների կտրվածք:
Չի հաղորդվում, թե որքան ժամանակ կպահանջվի նրա ապաքինման համար: