«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին խոստովանել է, թե որ թիմերին կցանկանար տեսնել Եվրոպա լիգայի եզրափակչում:

«Միլանի» համար ավելի սովորական է Չեմպիոնների լիգայում հանդես գալը, սակայն այժմ նրանք պետք է լուրջ վերաբերվեն Եվրոպա լիգային:

Երազում եմ, որ Եվրոպա լիգայի եզրափակչում հանդիպեն «Միլանը» և «Լացիոն»: Ընտանիքիս համար դա տոն կլինի»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «La Gazzetta dello Sport»-ն:

Հիշեցնենք, որ «Լացիոյի» գլխավոր մարզիչն է Ֆիլիպոյի եղբայրը՝ Սիմոնեն: