«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ ինքն ընկերներ չունեի անգլիական Պրեմիեր-լիգայի իր գործընկերների շրջանում:

«Անկեղծ ասած ոչ: Կարծում եմ` չկան այդպիսիք:

Նախկինում ես լավ հարաբերությունների մեջ էի Կլաուդիո Ռանիերիի հետ: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակաբաշխությունից հետո մենք մեր կանանց հետ գնացինք ընթրելու:

Սակայն, ես կարծում եմ, որ շատ դժվար է խոսել մյուս մարզիչների հետ ընկերության մասին, քանի որ արդյունքում նրանք դառնում են մրցակիցների: Դուք կարող եք հարգել նրանց կատարած աշխատանքը, բայց շատ դժվար է խոսել ընկերության մասին»,- 48-ամյա իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Daily Express-ը: