Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառոումը.

«Յուրաքանչյուր ժպիտի հետևում մի ամբողջ կյանք է. ընտանեկան խնդիրներով, սիրելի մարդկանց հիվանդություններով, դժվարություններով ու ամեն օր հաղթահարվող բարդություններով, որևէ մեկի կյանքը հարթ ու իդեալական չէ։ Իմն էլ։ Բայց միևնույն է, ես գերադասում եմ Ժպտալ, ու լավատեսորեն ապրել այն վայրկյանը, որն ինձ տրված է, որով ձեզ հետ առնչվելու հնարավորությունս է։ Ես ժպիտ եմ տալիս, փոխադարձության հույսով.... Ժպտացեք, ինչ էլ որ լինի»: