«Լացիոյի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Չիրո Իմբոլիեն խոսել է Շվեդիայի հավաքականի հետ կայանալիք խաղի մասին: Հանդիպումները կկայանան ԱԱ-2018-ի անցումային խաղերի շրջանակում:
«Ես պատրաստ եմ և ամբողջովին կենտրոնացած: Մենք ունենք չորս օր, որպեսզի որքան կարող ենք լավ պատրաստվել առաջիկա դիմակայությանը: Զգում ենք ամբողջ պատասխանատվությունը: Չափազանց կարևոր է հաղթանակ տոնելը:
Շվեդիայի հետ հանդիպումն ամենակարևորն է իմ կարիերայում: Սա հնարավորություն է խաղալու կարևոր մրցաշարում, որն Իտալիայի հավաքականն իրավունք չունի բաց թողնել»,- Իմոբիլեի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:
Իտալիա-Շվեդիա առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին Ստոկհոլմում, իսկ պատասխանը խաղը նոյեմբերի 12-ին՝ Միլանում: