««Ժամանակի» տեղեկություններով` իշխանական վերնախավում այժմ էլ քննարկվում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին պաշտոններից ազատելու հարցը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում. «Ի դեպ, այս պաշտոնանկությունների հարցը պետք է արդեն քննարկված լիներ, բայց Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո այդ գործընթացը կարծես թե առայժմ կասեցվեց: Ս. Խաչատրյանը նույնպես այդ պաշտոնանկությունների ցանկում էր, բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ»: